Ձեր կողմից դրսևորված վարքագիծը առհասրակա քրեական դատավարությա օրենսգրքի ոչ մի նորմի տրամաբանության մեջ չի ընկալվում։ Այս մասին սահմանադրական կարգի ենթադրյալ տապլման գործով նիստին, խոսքն ուղղելով դատավոր Դանիբեկյանին ասաց Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։
Նշենք, որ դատական նիստին դատավոր Դանիբեկյանը նախ անդրադարձավ մարտի 23-ին ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների կողմից նիստը լքելուն, ապա նաև մարտի 30-ին դատախազների կողմից նիստին չներկայանալու վարքագծին, ինչի հետևանքով դատական նիստեր անցկացնելն անհնար է դարձել։
Վարդևանյանը նշեց, որ դատարանը չքննելով միջնորդությունները, անհասկանալի ձևով փորձում էր ամեն կերպ ազդարարել դատաքննության սկիզբ։
«Ես տեղից փորձում էի Ձեզ դիմել, հայտարարությամբ հանդես գալ, Դուք թույլ չէիք տալիս։ Ես այլ միջոց չունեի, այդ իրավիճակում ինձ այլ ելք չէր մնում, քան նման քայլի դիմելը։ Ես տեղից փորձում էի Ձեզ դիմել, հայտարարությամբ հանդես գալ, Դուք թույլ չէիք տալիս։ Ես այլ միջոց չունեի, այդ իրավիճակում ինձ այլ ելք չէր մնում, քան նման քայլի դիմելը։ Փաստաբանական պրակտիկան հուշում է, որ եթե փաստաբանը իր բոլոր հնարավորոթուններով փորձում է իր պաշտպանությունը իրականացնել և դա դատարանի կողմից անտեսվում է, պետք է դիմի օրենքով չարգելված միջոցի։ Եթե դատարանը թույլ տար ինձ հանդես գալ հայտարարությամբ, ներկայացնել իմ առարակությունները և ստանայի դատարանից ինչ-որ արձագանք, ես նման միջոցի չէի դիմի»,- նկատեց փաստաբանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը