02 04 2021

Երևույթը ակնհայտ ապօրինի է․ այլ երկրում նման մոտեցման համար ԱԺ-ն վարչապետին դուրս կշպրտեր. փաստաբան



Խնդիրն այն  չէ, որ Օնիկ Գասպարյանը պատադիր վերականգնվի պաշտոնում , խնդիրն այն է, որ կա անձի և պետության հարաբերությունները։ Հիմա  դատական գործընթացը կարող է շատ երկար տևել։  Դատարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արամ Օրբելյանը։

«Պատասխանող կողմը արգումենտ է բերում, ասում է, քանի որ նման ակտ եք ընդունել վարչական դատարանում, բայց քանի որ մենք գտնում ենք, որ այդ ակտը կատարման ենթակա չէ, եկեք վերացրեք, քանի որ չենք կատարելու։ Նման մոտեցումները որևէ քննադատության չեն դիմանում։ Այսինքն ասում են մենք ակտը չենք կատարելու փոխանակ քննարկվի ոնց անենք, որ ակտը կատարվի  քննարկում են, բերեք ակտը վերացրեց»,- ասաց Օրբելյանը։

Անդրադառնալով դատավոր Մհեր Պետրոսյանի նկատմամբ այդ գործով ճնշումների վերաբերյալ հրապարակումներին, Օրբելյանը նշեց․ «Շատ տխուր եմ, որ միջամտության փորձ է տեղի ունեցել, բայց շատ ուրախ եմ, որ դատավորը ԲԴԽ է դիմել, օգտագործել է առկա գործիքակազմը»։

Հիշեցնենք, որ Օնիկ Գասպարյանը մարտի 10-ին դիմել է Վարչական դատարան` իրավունքի ուժով ընդունված Հանրապետության նախագահի՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանագիրը, ինչը հաստատվել է 2021թ. մարտի 10-ի՝ վարչապետի՝ Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին հայտարարությամբ, առոչինչ ճանաչելու պահանջով:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ