Հավանաբար ձեզ հայտնի է, որ սույն թվականի մարտի 26-ին ՍԴ-ն քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը ճանաչել է սահմանդրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր, այդ օրվանից ՀՀ քրօրենսգրքում գոյություն չունի 300․1 հոդվածը։ Որոշման հաջորդ օրը պաշտպանական թիմով դատարանի էլեկտրոնային հասցեին ուղարկել ենք միջնորդություն, որպեսզի քրեական օրենսգրքի 300․1 հոդվածով քրեական հետապնդումը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ դադարեցվի, այդ մասով վարույթը կարճվի, խափանման միջոցը փոփոխվի և դատարանը պարտավորեցնի քրեական հետապնդում իրականացնող մարմիններին գրավոր ներողություն հայցել պարոն Քոչարյանից։ Դատարնում դիմելով դատավոր Աննա Դաբնիբեկյանին ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։
«Այս պահին փաստացի մեր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում մի հոդվածով, որը քրօրենսգրքում այլև գոյություն չունի, դուք հիմա փոխանակ մեր միմիջնորդությունը քննարկեք, ավելին դուք պետք է արդեն քրեական հետապնդումը դադարեցնեիք, դուք հիմա քննարկում եք հարց, թե նիստը հետաձգենք մինչև մյուս երեքշաբթի թե չէ՞,դուք պատկերացնո՞ւմ եք ինչ մասշտաբի օրինախախտում եք անում, դուք ուզում եք ասեմ, որ դուք արդեն հանցագործությա՞ն եք մոտենում, ես չեմ ուզում դատարանին վիրավորել»,- ասաց Ալումյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը