26 03 2021

Ցանկացած իշխանություն փորձելու է ճնշել, բայց դատավորի անկախությունն կախված է իրենից. Մխիթար Պապոյան



Դատավորներն արդեն կարող են կաշկանդվել իրենց որոշումները կայացնելիս։ Այս մասին մարտի 26-ին լրագրողների հետ զրույցում դատավորների ընդհանուր ժողովից առաջ ասաց Վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանն` անդրադառնալով Ազգային ժողովի կողմից ընդունված նախագծին, որի համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք ևս կարող են դիմել Բարձրագույն դատական խորհուրդ` դատավորների դեմ կարգապահական վարույթ հարուցելու համար։ «Ըստ էության, այսպիսի օրենք ընդունելով, կարծես թե ԲԴԽ-ն դառնում է չորրորդ ատյան։ Ցանկացած որոշում կայացնելիս կա արդեն այն կանխավարկածը, որ մի կողմը դժգոհ գնալով՝ անպայման կդիմի ԲԴԽ՝ իմ հարցը քննարկելու համար։ Արդյունքում ին կստացվի, որ յուրաքանչյուր կողմ, որը դժգոհ է գնալու դատարանից, ապա ինձ պետք է տանի, կանգնեցնի դատարանի առջեւ»,- նշեց դատավորը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ