Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով կքննի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 301. 1 հոդվածի սահմանադրականության հարցը։
Նիստի մեկնարկին դատավորներ Արևիկ Պետրոսյանն ու Հրայր Թովմասյանը միջնորդեցին գործը քննել բանավոր ընթացակարգով՝ հաշվի առնելով հանրային հետաքրքրությունն ու Ռոբերտ Քոչարյանի անձը:
Երկար տևած քննարկումների արդյունքում հարցը դրվեց քվեարկության, ձայները բաշխվեցին հավասար, որոշում չընդունվեց և նիստը շարունակվեց գրավոր ընթացակարգով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը