22 03 2021

Դատարանը վերացրել է Արա Բաբլոյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը․ Արամ Վարդևանյան

Դատարանը վերացրել է Արա Բաբլոյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը․ Արամ Վարդևանյան

Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում տեղեկացնում է, որ դատարանը բավարարել է իր միջնորդությունը և վերացրել է ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը։ Գրառումը՝ ստորև․

«Հարգելի գործընկերներ,

Ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր կայացավ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի վերաբերյալ ծայրահեղ անհիմն, իրավունքից դուրս գտնվող քրեական գործով հերթական նիստը, որի արդյունքում դատավոր Մանուկյանը որոշեց բավարարել իմ միջնորդությունը և վերացնել Արա Բաբլոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը։

Նիստի ընթացքում միջնորդություն էի ներկայացրել Արա Բաբլոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին առհասարակ վերացնելու մասին։ Հիմքերից մեկը հանդիսանում էր այն, որ 2020 թվականից մինչ օրս պարոն Բաբլոյանը 4 անգամ թույլտվություն էր ստացել կարճ ժամանակով մեկնելու Հայաստանից և դրանցից երեքի դեպքում մեկնել է և սահմանված ժամկետից շուտ վերադարձել։ Իսկ մեկ դեպքում, որն ի դեպ տրամադրվել էր 2020 թվականի մարտ ամսին մեկնելու վերաբերյալ և հենց Գլխավոր դատախազության կողմից՝ նախաքննության փուլում առհասարակ չէր օգտվել կորոնավիրուսային համավարակով պայմանավորված։

Չնայած այս հանգամանքներին դատախազությունը ինչպես միշտ առարկեց միջնորդությանը, սակայն դատարանը իրապես իրացրեց արդարադատություն։ Իրավապահ մարմինները պետք է գիտակցեն, որ խափանման միջոցը «բոլոր դեպքերում» կիրառելու համար չէ, այն պետք է ունենա իրական հիմքեր, իսկ եթե դրանք չկան՝ պարզապես ենթակա է վերացան»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ