19 03 2021

Վճռաբեկ դատարանի դատավոր Սերժիկ Ավետիսյանը հատուկ կարծիք է գրել

Վճռաբեկ դատարանի դատավոր Սերժիկ Ավետիսյանը հատուկ կարծիք է գրել

ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմի անդամ Արամ Վարդևանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հարգելի գործընկերներ,

Հիշում եք մարտի 17-ին Վճռաբեկ դատարանը բեկանեց Վերաքննիչ քրեական դատարանի փաստացի դատավոր Արմեն Դանիելյանի կայացրած դատական ակտը՝ արձանագրելով, որ Սահմանադրական դատարան դիմելու որոշումը չէր կարող քննության առնվել այդ ատյանում։ Այդ դիրքորոշումը բազմիցս ներկայացվել էր մեր կողմից, սակայն դատախազությունը, ինչպես նաև Սահմանադրական դատարանում փաստացի դատավոր, մինչ այդ փաստաբանը ամեն կերպ պնդում էին հակառակը։

Վճռաբեկ դատարանի այդ որոշման երկրորդ մասի վերաբերյալ հատուկ կարծիք է հայտնել նույն դատարանի դատավոր, պրոֆեսոր Սերժիկ Ավետիսյանը։

Դատավոր Ավետիսյանի կողմից մանրամասն վերլուծվել է առհասարակ գործի վարույթի կասեցման և Սահմանադրական դատարան դիմելու ընթացակարգը։ Վճռաբեկ դատարանը իրավացիորեն արձանագրել էր, որ Սահմանադրական դատարան դիմելու որոշումը վերաքննիչ դատարանի կողմից քննության ենթակա չէ, սակայն նշվել էր նաև, որ Դատավոր Գրիգորյանը կարող էր ամբողջությամբ չկասեցնել գործի վարույթը։ Դատավոր Ավետիսյանը համաձայն չլինելով Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության հետ գտել է, որ Դատավոր Գրիգորյանը լիարժեք ճիշտ էր քրեական գործի վարույթը ամբողջությամբ կասեցնելու որոշման մեջ և պաշտպանների կողմից վճռաբեկ բողոքը ենթակա էր բավարարման ամբողջ ծավալով։

Դատավոր Ավետիսյանի այս հատուկ կարծիքը՝ ինչպես նախկինում այս անգամ ևս իրավունքի զարգացման համար, չափազանց կարևոր է լինելու»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ