Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, թե ինչ բացատրություն է տվել ԱԱԾ–ում, որտեղ կանչվել էր Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի մասին իր հայտարարությունների վերաբերյալ բացատրություն տալու համար
«Եթե կարճ, ապա ԱԱԾ-ում բաց տեքստով ասել և նաև բացատրությամբ շարադրել եմ հետևյալը. կա՛մ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի համակարգմամբ գործող հանցախմբի գործունեությունը լրիվ ծավալով բացահայտում եք դուք, կա՛մ դրանով զբաղվում եմ ես՝ մանրամասն և անկեղծ նկարագրելով հանցախմբի բացահայտման իմ պլանավորած քայլերը, որոնք չեզոքացնելու համար, ի դեպ, որևէ միջոց չկա…
Սպասենք ԱԱԾ-ի արձագանքին…»,- գրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը