09 03 2021

Քննչական մարմինը քաղաքական պատվեր է կատարում Վազգեն Մանուկյանի նկատմամբ․ փաստաբան



Քննչական մարմինը քաղաքական պատվեր է կատարում Վազգեն Մանուկյանի նկատմամբ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդեւանյանը:

Պատասխանելով հարցին, թե ինչու եւ ինչ մեղադրանք է առաջադրվել Մանուկյանի դեմ, փաստաբանը ասաց, որ խոսքը Գլխավոր շտաբին եւ Զինված ուժերին ուղղված ապօրինի հրամաններ չկատարելու կոչի մասին է:

«Այսինքն, ըստ Քննչական կոմիտեի, դա անօրինական գործողությունների կոչ է: Սա կատարյալ անհեթեթություն է եւ քաղաքական պատվերի կատարման մեկ այլ օրինակ: Մենք միջնորդելու ենք քրեական գործի կարճման համար: Եթե ​​չկարճեն, կհանդիպենք դատարանում»,- եզրափակեց փաստաբանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ