Եվրոպայի խորհրդր տվյալներով և միջազգային մոնիտորինգային մարմնի տվյլաներով Հայաստանում բոլոր բանատարկյալների մեջ կալանավորների թիվը 45 տոկոս է, դա շատ բարձր թիվ է, բայց Գլխավոր դատախազության Ազգային ժողով տարեկան հաղորդումներ, որ ներկայացվում է, այդտեղ խափանման միջոց կալանքը կիրառվում է 14․5 տոկոս, այսինքն այստեղ հակասսություն կա , թե՝ ոչ։ Իմ կարծիքով հակասություն չկա, ուղղակի հաշվարկի մեթոդաբանությունն է տարբեր։ Այս մասին ԱԺ-ում ասաց իրավաբան Արա Ղազարյանը։
Նշենք, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունենում քննարկում «Կալանքի՝ որպես խափանման միջոցի կիրառման ինստիտուտի արժեզրկման, դատական գործերի «ձեռքով» մակագրման կարգի խախտումների և դրանց վերացման վերաբերյալ» թեմայով:
«Մենք չպետք է կենտրոնանանք նրա վրա՝ շատ է կիրառվում, թե՝ ոչ , իրականում գնալով նվազում է, այլ ի՞նչն է պատճառը, որ որոշ գործերով, երբ ակնհայտորեն տեսնում ենք՝ կալանքն արդեն սպառել է իր նպատակները, անձը շարունակվում է պահվել կալանքի տակ և մի շատ կարևոր սկզբունք կա՝ կալանքը դա հրատապ միջոց է․ եթե անձը եղել է ազատության մեջ 3-4 ամիս, հետո այդ ինչ հրատապ դեպք է տեղի ունեցել, որ նորից կալանքը վերականգնվում է, այստեղ ուրեմն պետք է քաղաքական պատվեր տեսնել, մանավանդ եթե քաղաքական կոնտեքստ ունի գործը»,-ասաց Ղազարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը