Կալանավորված պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի պաշտպաններ Ռուբեն Մելիքյանը և Արմեն Մաշինյանը տարածել են հայտարարություն, որտեղ ասված է.
«Տեղեկացնում ենք, որ քննչական մարմինը հայտարարել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի դեմ քրեական գործով նախաքննության ավարտ, իսկ գործի նյություրը ծանոթացման համար տրամադրվել են պաշտպանության կողմին։
Դատալսումները հավանաբար կսկսեն հուլիսին։
Հիշեցնում ենք Արմեն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդման կապակցությամբ մեր պնդումները.
1 Գրիգորյանին վերագրվող արարքը Քրեական օրենսգրքով որպես հանցանք նախատեսված չէ,
2 Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը և նրա կալանավորումը կրում են քաղաքական ու խտրական բնույթ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը