04 03 2021

Քաղաքական դաշտով այս հարցը չի լուծվելու, զինվորականությունը պետք է գործի. Սամսոնյան



Հույս ունեմ՝ գոնե Վերաքննիչ դատարանում դատավորը կկայացնի արդարացի վճիռ և այդ աբսուրդը կվերանա։ Այս մասին դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։

Նրա խոսքով այս ընթացքում ով չգիտեր՝ ով է Արա Սաղաթելյանը, իմացավ, թե որքան բան է արել ՀՀ-ի համար և որքան՝ ընդդեմ թշնամի երկրի։

«Քանի  Նիկոլ Փաշինյանը կա, անընդհատ լինելու են հետապնդումներ, Արա Սաղաթելյանը չի լինելու միակը։ Եթե չհաջողվի իշխանափոխություն անել, մոտակա օրերի ընթացքում բոլորս ենք նստելու, կապ չունի ինչի համար, բոլոր մարդիկ, ովքեր խելագարին խանգարում են պետք է բանտարկվեն և դա շարունակական է լինելու»,-ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ