29 12 2020

Մեր քաղաքական դաշտը մեկն է՝ Եռաբլուրը․ Ամանորի նախաշեմին սևազգեստ մայրերը այցելել են Եռաբլուր



Սևազգեստ մայրերն ու այրիները Եռաբլուր պանթեոնում էին: Նրանք ծաղիկներ խոնարհեցին զոհված ազատամարտիկների շիրիմներին, հարգեցին նրանց հիշատակը: Այցն արդեն ավանդական է դարձել: 

«Մեզ բացակա չդնեք» ՀԿ նախագահ Սաթիկ Խլղաթյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ավելի քան 20 տարի է՝ ամեն տարի այցելում են Եռաբլուր:

«Մեզ փորձում են քաղաքականության հետ կապել: Մեր քաղաքական դաշտը մեկն է՝ Եռաբլուրը: Մենք երկրորդ քաղաքական դաշտ չունենք», - ասաց նա՝ ներկայացնելով նաև ազատամարտիկների ու նրանց ընտանիքների խնդիրները:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ