04 03 2021

Եղել է անմիջական հրահանգ կալանավորել Արա Սաղաթելյանին. Միհրան Պողոսյան



Ցանկացած անձ, ով ներգրավված է եղել այս անօրինական գործում, պատասխան է տալու: Այս մասին Երևանի Վերաքննիչ քրեական դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանի փաստաբան Միհրան Պողոսյանը:

Նրա խոսքով չկա որևէ հիմք Արա Սաղաթելյանին կալանքի տակ պահելու համար, քանի որ նա որևէ հանցանք չի կատարել, յուրաքանչյուր օբյեկտիվ դատավոր դա կփաստի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ