02 03 2021

ԳՇ պետը չի կարող իրավունքի ուժով համարվել պաշտոնից ազատված․ Ռուբեն Մելիքյան

ԳՇ պետը չի կարող իրավունքի ուժով համարվել պաշտոնից ազատված․ Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում նշում է, որ ԳՇ պետը չի կարող իրավունքի ուժով համարվել պաշտոնից ազատված, քանզի նախագահի դիմումն անխզելիորեն կապված է լինելու հենց խնդրո առարկա հրամանագրի սահմանադրականության հարցի հետ։

«Այնուհանդերձ, հետևությունս այն է, որ եթե անգամ նախագահը ՍԴ դիմի ոչ թե ԳՇ պետին ազատելու հրամանագրի, այլ դրա հիմքում ընկած օրենքի հակասահմանադրականության հարցով, միևնույն է՝ ԳՇ պետը չի կարող «իրավունքի ուժով» համարվել պաշտոնից ազատված, քանի որ այդ դիմումը անխզելիորեն կապված է լինելու հենց խնդրո առարկա հրամանագրի սահմանադրականության հարցի հետ։

 

ՀԳ. Ճիշտը, իհարկե, Գորդյան հանգույցը «ավանդական» ձևով լուծելն է»,– ասվում է գրառման մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ