«Նման միջնորդություն առաջին անգամը չէ, որ ներկայացվել է: Դուք կհիշեք, որ նման միջնորդություն ներկայացվել էր 2020 թվականին հուլիս-օգոստոս մաիսներին՝ ի կատարումն Ազգային ժողովի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հրապարակավ հնչեցված հանձնարարականի, նույնիսկ Աննա Դանիբեկյանը նման միջնորդությունը մերժեց: Սա ուզում եմ հատուկ ընդգծել մի պարզ պատճառով, որովհետև Քրեական դատավարության օրենսգրքում առհասարակ նման մեխանիզմ չկա. մենք չենք կարող խոսել վերացարկված մեխանիզմներով, գնահատականներով և դրանցով էլ գնահատական տալ:
Պաշտպանական կողմն այս ընթացքում բացառապես կատարել է իր իրավունքներից բխող գործողություններ, ներկայացրել է միջնորդություններ, որոնցից ոչ մեկը նույն հիմքով չի ներակյացվել»,- Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը