Դատարանը բավարարեց ձերբակալման դեմ բերված բողոքը և մերժեց կալանավորումը: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Կարեն Բեքարյանի փաստաբան փաստաբան Գոռ Միքայելյանը:
«Կալանավորման միջնորդության մեջ քննիչը վկայակոչել էր 3 հիմք՝ քննությունից թաքնվելը, քննությանը խոչընդոտելը և նոր հանցանք կատարելը: Դատարանը մերժել է կալանավորման միջնորդությունը հիմնավոր կասկածի բացակայության հիմքով, հետևաբար կարծում եմ, որ անդրադարձած չի լինի նաև կալանավորման հիմքերին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը