16 02 2021

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստը հետաձգվեց

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստը հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստը։ Դռնփակ նիստից հետո հայտարարվեց 10 րոպե ընդմիջում, որի ընթացքում Յուրի Խաչատուրովի ինքնազգացողությունը վատացել է։ Այս մասին հայտնեց դատավոր Դանիբեկյանը` ավելացնելով, որ առկա են տեղեկություններ Խաչատուրովի առողջական վիճակի վատթարացման մասին։ Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը խնդրեց չնշանակել հաջորդ դատական նիստը փետրվարի 23-ին, քանի որ այդ օրն ինքը Վերաքննիչ դատարանում նախապես նշանակված դատական նիստ ունի։ Սակայն Դանիբեկյանը միևնույն է սույն գործով հաջորդ դատական նիստը նշանակեց փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ