15 02 2021

Դատախազությունը հորինել է 4-րդ տարբերակ, որով այս հաղորդումները նետում է աղբարկղ․ Արծվիկ Մինասյան



Բոլոր հաղորդումները, որոնք վերաբերում են պետական դավաճանության հանցադեպի հիման վրա, Գլխավոր դատախազությունն ու ՀՔԾ-ն արհեստականորեն ուղարկում են դեպի Մովսես Հակոբյանի հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործի դաշտ՝ առանց որևէ հիմքի: Այս մասին այսօր՝ փետրվարի 15-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով նրան, որ մի խումբ իրավաբանների կողմից գլխավոր դատախազությանն ուղղված պետական դավաճանության մասին հաղորդումը կցել են Մովսես Հակոբյանի հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործին, ոչ թե առանձին գործ են հարուցել:

«Քրեադատավարական օրենսդրության համաձայն հանցագործության մասին հաղորդում ներկայացնելուց հետո պետք է ներկայացվի երեք որոշումներից մեկը՝ կամ հարուցել քրեական գործ, կամ մերժել այն, կամ ուղարկել ըստ ենթակայության: Դատախազությունը հորինել է 4-րդ տարբերակ, որով, ըստ էության, բոլոր այս հաղորդումները նետում է աղբարկղ»,- ասաց Մինասյանը։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ