15 02 2021

Մեր գործողություններով փորձում ենք փաստի առաջ կանգնեցնել նաև դատախազությանն ու ՀՔԾ-ին․ Արա Զոհրաբյան



Բոլոր դեպքերում, երբ իրավասու մարմինն իր պարտականությունները լրիվ չի կատարում, մի մեծ տակառ է ստեղծել և բոլոր գործերը գցում է այդ մեծ տակառի մեջ, մենք այստեղ իհարկե, գործը հետաձգելու, ձախողելու միտում ենք տեսնում: Այս մասին այսօր՝ փետրվարի 15-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ անդրադառնալով նրան, որ մի խումբ իրավաբանների կողմից գլխավոր դատախազությանն ուղղված պետական դավաճանության մասին հաղորդումը կցել են Մովսես Հակոբյանի հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործին, ոչ թե առանձին գործ են հարուցել:

«Հիմա մենք մեր այս գործողություններով փորձում ենք փաստի առաջ կանգնեցնել նաև դատախազությանն ու ՀՔԾ-ին: Մենք չենք ասում՝ պարտադիր եղել է  դավաճանություն: Մենք ասում ենք՝ մենք այսպիսի կասկած ունենք, հարուցեք, ստուգեք: Իրենք հենց դավաճանության հոդվածով պետք է գործը հարուցեին: Սա առաջին հերթին իշխանությանն է պետք: Եթե իրենք իրոք դավաճանության հետ կապ չունեն և մեր այս ձախողումն իրենց փնթիության արդյունքն էր, ապա իրենք պետք է շահագրգռված լինեն, որ հարուցվի, ստուգվի: Հակառակ դեպքում ավելի են խորանում մեր կասկածները. Մտծում ենք, որ վախենալու բան ունեն»,-ասաց ՓՊ նախագահը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ