Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ դատական հայց է ներկայացնում մի ադրբեջանցի կնոջ դեմ, որը հայտարարել է, որ ցանկանում է 20 հայի գլխատել:
«Այս անձի նկատմամբ դատական հայց եմ ներկայացնում»,-գրել է Փայլանը:
Ադրբեջանցի կինը Թուրքիայում անցկացված հարցման ժամանակ ի պատասխան այն հարցի, թե «ի՞նչ կանեիք, եթե իմանաիք, որ ձեր արարքի համար անպատիժ կմնաք», պատասխանել է որ կգլխատեր 20 հայի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը