11 02 2021

Հայկական երկրորդ հեռուստաալիքը դատի է տվել ՀՌՀ-ին

Հայկական երկրորդ հեռուստաալիքը դատի է տվել ՀՌՀ-ին

Հայկական երկրորդ հեռուստաալիքը դատի է տվել Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Հայցը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Գրիգոր Առաքելյանին:

Հայցվորը պահանջում է անվավեր ճանաչել ՀՌՀ այն որոշումները, որոնցից մեկով (08.01.2021 թ. ընդունված) Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթում սլոթերի քանակը սահմանվել է 5, նախկին 6-ի փոխարեն: Պահանջում են նաեւ անվավեր ճանաչել՝ «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի հաղթողներ ճանաչելու եւ լիցենզիա տրամադրելու մասին» որոշումը (15.01.2021 թ. ընդունված):

Նշենք, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2021 թվականի հունվարի 15-ի որոշմամբ` Հայկական երկրորդ հեռուստաալիքը զրկվել է վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնելու հնարավորությունից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ