07 01 2021

Անկախ Արցախը պետություն է, և հիմնավորումը նաև ինքնորոշման իրավունքի վրա է հիմնված. Վարդան Պողոսյան



Կատարված փաստին, որ Արցախի Հանրապետությունը դեռևս 1991 թվականին ձևավորվել է ինչպես սովետական, այնպես էլ միջազգային իրավունքին համապատասխան, կայացած պետություն է, և մենք պետք է ելնենք նրանից, որ Արցախը պետություն է՝ անկախ նրանից ճանաչված է, թե ոչ որևէ պետության կողմից: «Ազգային աղետ և վերածնունդ. իրավական բաղադրիչը» խորագրով խորհրդաժողովի ժամանակ ասաց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը:

«Անկախ Արցախը պետություն է, և հիմնավորումը նաև ինքնորոշման իրավունքի վրա է հիմնված՝ միջազգային իրավական: Բայց առաջին հերթին Խորհրդային Միության օրենսդրությանը համապատասխան ձեռք բերված անկախություն է և այժմ հիմնական խնդիրն այն է, որպեսզի մենք բոլորս գիտակցենք, նաև մեր միջազգային հարաբերություններում՝ դիվանագիտության ասպարեզում հասնենք ցույց տալուն, որ այն ամենը, ինչ տեղի ունեցավ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին, դա ագրեսիա էր պետության նկատմամբ»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ