21 12 2020

«Ժողովուրդն ընդդեմ Փաշինյանի» գործի նյութերը կդառնան ազգային վերածննդի ռազմավարության մշակման հիմք․ Ղամբարյան

«Ժողովուրդն ընդդեմ Փաշինյանի» գործի նյութերը կդառնան ազգային վերածննդի ռազմավարության մշակման հիմք․ Ղամբարյան

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը գրում է .

««Ժողովուրդն ընդդեմ ՆՓ» խորհրդանշական անվամբ քրեական գործի քննության հեռանկարը կախված է քննչական մարմնի (ՀՔԾ-ի) անաչառությունից: Այդ նպատակով այս քրեական գործի հարուցման նախաձեռնողները պետք է պարզեն, թե գործը քննող քննիչը, նրա ղեկավարներն արդյոք մասնակցել են դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած «քաղաքական աջակցություն» երանգով ամոթալի երթին, թե ոչ: Բանն այն է, որ միևնույն սուբյեկտը չի կարող մի կողմից՝ փաստացի գործողությամբ աջակցել տվյալ անձին, մյուս կողմից՝ անաչառ քննել նրա վերաբերյալ քրեական գործ:

Այս քրեական գործի անաչառ քննության (ընդ որում՝ նաև առանց վրեժխնդրության նախատրամադրվածության) դեպքում այն կարող է դառնալ Հայ իրավական և քաղաքական պատմության ամենից առանցքային քրեական գործը, որի նյութերով մասնագետներ կարող են փաստարկված վերհանել 21-րդ դարի հայ մարդու հոգեբանության, բարոյական և սահմանադրական մտածողության ձևախեղումները:

Այս քրեական գործի նյութերը ապագայում կդառնան ազգային (բայց ոչ ազգայնական) վերածննդի ռազմավարության մշակման պրակտիկ  հիմքը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ