19 12 2020

Իմքայլական Հայկ Սարգսյանի փեսայի կողմից քննիչին ծեծելու դեպքով քրգործ է հարուցվել․ Փաստինֆո

Իմքայլական Հայկ Սարգսյանի փեսայի կողմից քննիչին ծեծելու դեպքով քրգործ է հարուցվել․ Փաստինֆո

Փաստինֆո-ն գրում է․ «ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Արթուր Շատվորյանի և ՔԿ քննիչի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի հատկանիշներով՝ խուլիգանության համար։ Ոստիկանության լրատվության վարչությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել են,  որ հարուցված քրեական գործն ուղարկվել է ՔԿ՝ նախաքննության։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ի երեկոյան Շատվորյանը, որը նաեւ հայտնի «Շիշ բռնող», ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի փեսան է, Սարալանջի փողոցում ծեծել է ՔԿ ՀԿԳ քննիչի՝ ճանապարհը չզիջելու պատճառով։ Մասնավորապես՝ քննիչը ավտոմեքենայի անսարքության պատճառով փորձել է հեռացնել այն ճանապարհի երթևեկելի մասից, ինչը դուր չի եկել Շատվորյանին ու բռնություն է գործադրել քննիչի նկատմամբ։ Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ծեծի ենթարկողները եղել են մոտ 10 հոգի՝ 2 մեքենաներով, զինվորական համազգեստներով և զինված՝ ասելով, թե, իբր, դիրքերից են իջել։

Ոստիկանությունից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ դեպքի վերաբերյալ ահազանգ ստացել են նույն օրը, ըստ որի ժամը 22.05-ին Սարալանջ փողոցում մի քանի անձինք ճանապարհը չզիջելու և ձայնային ազդանշան տալու հարցի շուրջ վիճաբանել են իր հետ, որի ժամանակ հարվածել են իր մարմնի տարբեր մասերին:Տեղի ունեցածը որակվել է խուլիգանություն, իսկ հարուցված քրեական գործն ուղարկվել Քննչական կոմիտե՝ նախաքննության։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ