15 12 2020

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստը կրկին հետաձգվել է

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստը կրկին հետաձգվել է

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստը կրկին հետաձգվել է:

Նիստը հետաձգվել է Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանի բացակայության պատճառով: Այն նշանակվել է դեկտեմբերի 22-ին ժամը 13-ին:

Հիշեցնենք, որ նախորդ նիստերը հետաձգվել էին համանման պատճառներով: Դատավարությունն ընդհատվել է պատերազմի սկզբից, քանի որ ամբաստանյալները, որոնք ղարաբաղյան առաջին պատերազմի հայտնի մասնակիցներ են, չէին կարող անտարբեր մնալ տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ և նույնպես մեկնել էին մարտական գործողությունների գոտի:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ