06 10 2020

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստը հետաձգեց երեք շաբաթով



Հոկտեմբերի 6-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, (Շենգավիթի նստավայր) նշանակված էր սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։ Դատարանի աշխատակազմից կողմերին տեղեկացրել էին, որ կարող են չներկայանալ նիստին, քանի որ այն հետաձգվելու է:

Դատական նիստը հետաձգվեց, Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի դիմում էր ներկայացրել, որ սահմանային լարվածության այս օրերին գեներալ-գնդապետ Օհանյանը գտնվում է Արցախի Հանրապետությունում, Յուրի Խաչատուրովի պաշտպանն էլ միջնորդել էր նիստը նշանակել Հոկտեմբերի 27-ից հետո, Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն էլ միացավ միջնորդությանը:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 27-ին:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ