ԱԱԾ-ն խուզարկում է բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի բնակարանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է փաստաբան Միհրան Պողոսյանը:
«Շտապ լրատվամիջոցներին
Իշխանության տվայտանքներն ու գործիքակազմը
Հենց այս պահին, թուրքին ևս 100 մետր տարածք տալու համար իշխանությունն ի դեմս ԱԱԾ-ի խուզարկություն է իրականացնում բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի բնակարանում` հույս ունենալով, որ այդ կլռեցնի այս դավադրության դեմ բարձրաձայնողներին։
Չի ստացվելու, չեն լռելու…»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը