Shamshyan.com-ը գրում է․ «Shamshyan.com-ի տեղեկություններով, երեկ՝ նոյեմբերի 21-ին, Ոստիկանության պետ Վահե Ղազարյանին է դիմել Ազգային Ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանը եւ հայտնել, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Գագիկ Սողոմոնյան անունով օգտատիրոջ կողմից բռնություն գործադրելու, հաշվերհարդարի հրապարակային կոչեր տարածելու, այդ թվում՝ իր եւ իր եղբոր, վարչապետի օգնական Նաիրի Սագսյանի նկատմամբ սպառնալիքներ ստանալու մասին:
Ղազարյանը դիմումի ընթացքը լուծելու համար հանձնարարական է տվել ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանին:
Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը