18 11 2020

Գործող իշխանության ժամանակ տեղի ունեցածը քննության չի ենթարկվելու, քանի դեռ իշխանափոխությւն չի եղել․ փաստաբան



Ապօրինությունը մեր պետությունում արդեն նորմալ երևույթ է, ոչ ոք այլևս դրա վրա չի զարմանում և ոչ էլ համապատասխան իավական ռեակցիա է տալիս։ Հայաստան Համահայկական հիմնադրամը իր կանոնադրությունից դուրս գործելու իրավունք չունի, իսկ հավաքված գումարները պետք է ծախսվեն հենց այն նպատակների համար, որոնք  նախանշված են թե՛ հիմնադրամի կանոնադրությունում, թե՛ նախանշված են որպես գումար հավաքելու նպատակ։ Ոչ ոք իրավունք չունի ինձնից գումար վերցնել, հետո տնօրինել այն իր ցանկությամբ։ Ազատության հրապարակում Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը, աբնդրադառնալով հիմնադրամին փոխանցվված գումարների մի մասը կառավարությանը փոխանցելուն։

«Ես չեմ բացառում, որ այստեղ լինեն նաև խարդախության տարրեր։ Գումարները չպետք է ծախսվեին այն ուղղություններով, որոնք նախանշված չէին։ Դեռ պետք հիմնադրամը հաշվետվություն հրապարակի և նշի հատ-հատ այդ գումարներով ինչ է ձեռք բերել»,- ասաց Վարոսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ