15 11 2020

Արթուր Վանեցյանն ազատ արձակվեց

Արթուր Վանեցյանն ազատ արձակվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին ձերբակալելու իրավաչափության հարցի վերաբերյալ պաշտպանների բողոքը բավարարեց։ ԱԱԾ նախկին տնօրենն ազատ արձակվեց։

Նաև նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը դեռեւս չի քննվել։

Նշենք, որ Վանեցյանին մեղադրանք է առաջադրվել 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման եւ 35-305-րդ հոդվածի՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) եւ  35-305-րդ հոդվածի (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) հատկանիշներով։

Գործող իշխանությունները հերթական անգամ ապօրինի փորձում են լռեցնել իմ քաղաքական գործունեությունը, դատարանից դուրս գալիս հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

 «Բայց, փաստացի, արդարությունը դեռևս այս երկրում կա, արդարությունն այս փուլում հաղթեց», - ասաց Արթուր Վանեցյանը։

Նա հավաստիացրեց, որ որևէ հանցանք չի գործել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ