Ազգային անվտանգության ծառայություն է հրավիրվել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը։ Yerevan.Today ի տեղեկությունները հաստատեցին ՀՀԿ գրասենյակից։
Ի դեպ, Հանրահավաքի ակտիվ մասնակիցների շարքում էր Վահրամ Բաղդասարյանը, նա այս պահին գտնվում է ԱԱԾ- ում և մոտակա ժամերին հայնի կդառնա, թե ինչ իրավական գործընթաց է սկսված։
Նկատենք, այս օրերին հասարակական բողոքի հավաքներին զուգահեռ իրավապահ համակարգի հետապնդումների ենթարկված երկրորդ ՀՀԿ-ական գործիչն է Վահրամ Բաղդասարյանը։ Մինչ այդ 17 կուսակցություններից բազմաթիվ ձորբակալությունների շարքում հայտնվեց նաև ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ով մեկ օր ձերբակալված մնալուց հետո դատարանի որոշումով ազատ արձակվեց։
Սյուզի Բադոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը