Քիչ առաջ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դուրս եկավ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի շենքից, որտեղ ընթանում էր նրա ձերբակալման իրավաչափության հարցի քննարկման դատական նիստը:
Իր խոսքում նա նշեց․ «Դավաճանական խմբակի կողմից վաճառվել է մեր հայրենիքի մի հատվածը: Իրենց պլանը վերջնական հանգրվանի հասցնելու համար անհրաժեշտ էր ազատությունից զրկել այդ դավաճանական պլանն իրագործելու դեմ ուժերի ղեկավարներին։
Փառք Աստծո, որ մեր դատարանը ճիշտ գնահատեց իրավիճակը և արդարացի որոշում կայացրեց: Իրականում, թե ինչ է մեղադրանքի հիմքում, չեմ կարող ասել, բայց անհեթեթ քրգործ է, որն անպայման կարճվելու է: Միակ նպատակը եղել է ինձ ազատությունից 3 օրով զրկելը», - ասաց նա՝ հավելելով, որ միանալու է իր գործընկերների հետագա պայքարին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը