«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը քիչ առաջ ներկայացավ ՀՀ ազգային անվտանգության ծառայություն։
Նա նշեց, որ իրեն հեռախոսազանգով ԱԱԾ է հրավիրել ԱԱԾ աշխատակիցը։
«Չգիտեմ՝ ինչ քրեական գործով, չգիտեմ՝ որ վարույթով, չգիտեմ՝ ինչպիսի կարգավիճակով։ Հիմա ներս եմ մտնում։ Հուսով եմ, որ ԱԱԾ-ն կմնա ՀՀ ազգային եւ պետական շահի վրա եւ կսպասարկի բացառապես ՀՀ ազգային եւ պետական շահը, կգտնվի եւ օրենքի եւ իրավունքի շրջանակներում, կատարի իր առաքելությունը։ Վստահ եմ, որ հարցը կապված է քաղաքական ընդդիմադիր գործունեության հետ»,- ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը