«Այստեղ պետք է լուծվի ոչ միայն Սևանա լճի էկոհամակարգի պահպանման խնդիրն, այլև ընդհանուր ջրային ռեսուրսների պատշաճ կառավարման հարցը»,- ԱԺ-ում 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը՝ ներկայացնելով լճի էկոհամակարգի պահպանման վերաբերյալ բյուջեի ծրագրի համապատասխան տողը:
Նրա խոսքով, Սևանա լճի մակարդակի բարձրացման հարցը ամրագրված է մի քանի իրավական ակտերով և միտված է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանը: Փոխնախարարը հայտնեց, որ վերջին երկու տարիների ընթացքում հաջողվել է թվով և ծավալով ամենաքիչ բացթողումներն ունենալ և այն ընդհանուր համակարգային մոտեցման արդյունք է:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը