31 10 2020

Ես կույր եմ, բայց ես գործում եմ․ միջազգային հանրությունը կույր չէ, բայց չի գործում․ ԱՀ ՄԻՊ ուղերձը



Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը տեսանյութ է հրապարակել Ստեփանակերտի կենտրոնական շուկայից՝ հայտնելով, որ այն ադրբեջանական ուժերի կողմից ռմբակոծվել է այսօր՝ հոկտեմբերի 31-ի առավոտյան:

«Այս ռմբակոծությունը հետևել է Ադրբեջանի և Հայաստանի միջև ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությանը, ըստ որի՝ կողմերը պարտավորվել են չթիրախավորել քաղաքացիական կառույցները, սակայն, ինչպես տեսնում եք, նրանք թիրախավորել են քաղաքացիական տարածքը, որը հեռու է որևէ ռազմական կառույցից: Հարձակման հետևանքով մի շարք խանութներ են վնասվել: Բացի այդ, Ադրբեջանը թիրախավորել է Շուշի, Մարտունիի, Մարտակերտի և այլ քաղաքների ու գյուղերի քաղաքացիական կառույցները»,- շեշտել է Արցախի ՄԻՊ-ը:

«Ես կույր եմ, բայց ես գործում եմ: Իսկ միջազգային հանրությունը կույր չէ, բայց չի գործում: Ահա թե ինչու են Ադրբեջանը, Թուրքիան և ահաբեկիչները շարունակում իրականացնել այպիսի հանցագործություններ: Ես՝ որպես կույր և որպես Արցախի Հանրապետության ՄԻՊ, միջազգային հանրությանը կոչ եմ անում դադարել խոսել և սկսել գործել: Կույր մի՛ եղեք»- նշել է ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանն իր կոչում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ