Վճռաբեկ դատարանը հոկտեմբերի 5-ին վարույթ է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը։ Դատարանը նաև վարույթ է ընդունել դատախազների և տուժող կողմի բողոքները, ինչի հետ կապված փաստաբանական թիմն առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ։
Փաստաբանները վիճարկում են Վերաքննիչ քրեական դատարանի ս․թ․ հունիսի 18-ի որոշման այն կետը, որտեղ նշվում է Քոչարյանի կողմից դատավարությանը մասնակցող անձանց վրա ազդեցություն գործադրելու ճանապարհով գործի քննությանը խոչընդոտելու հավանականության մասին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը