«Դռնփակ ռեժիմը ներկայացնում է իրենից գաղտնիություն, եթե ես ներկայացնեմ, թե ինչ է քննարկվել դռնփակ ռեժիմում, կնշանակի, որ ինքս կխախտեմ քրեական դատավարության օրենսգրքի պահանջը։ Քրեական դատավարության օրեսգիրըք նախատեսում է, որ անձնական տվյալներին ուղղակիորեն վերաբերող տեղեկությունը, ինչպես նաև բանկային գաղտնիքին վերաբերող տեղեկությունը գաղտնի՝ պահպանվող տեղեկություն է, որը հենց դռնփակ քկննարկելու հիմքն է»,- լրագրողների՝ ինչո՞ւ է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստն անցնում դռնփակ հարցին ի պատասխան ասաց երկրորդ նախագահի փաստաբան Արամ Վարդևանյանը։ «Բժշկական գաղտնիքը ևս չհրապարակվող տեղեկություն է»,- ասաց Վարդևանյանն ու հիշեցրեց, որ ԲԴԽ-ն վերջերս խիստ մոտեցում ցուցաբերեց հենց Աննա Դանիբեկյանի բժշկական գաղտնիքի հետ կապված հարցի շուրջ։ «Թե՛ երկրորդ նախագահի, թե՛ Արմեն Գևորգյանի կնոջ մասով մենք այս դատական նիստերի ընթացքում ունեցել ենք բժշկական գաղտնիքի կոպիտ խախտման դեպքեր»,- ասաց Արամ Վարդևանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը