«Պատգամավորներն իրենց հուզող բոլոր հարցերն իրավունք ունեն տալու ԱԺ լիագումար նիստերի դահլիճում։ Պատգամավորի մոտ հարց է առաջացել, նա ուղղել է իր դիտարկումը և ստացել պատասխան՝ բավարարե՞լ է արդյոք դա պատգամավորին թե ոչ, չեմ կարող ասել։ Հիմա ընթանում է գաղտի քվերակություն, արդյունքները պարզ կդարձնեն, արդյոք որևէ տպավորություն փոխվել է, թե ոչ և ինչ արդյունք ենք ունենում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց «Իմ Քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով այն հարցին, թե ՍԴ դատավորների թեկնածուների ելույթով որևէ մեկի մոտ պատկերացում փոխվել է թե ոչ։ Անդրադարձավ նաև այն հարցին, թե արդյոք չի խանգարում այն, ոչ ՀՀ Նախագահի կողմից մի քանի անգամ առաջադրվել է նույն թեկնածուն։
«Ես չեմ կարող վիճարկել, որովհետև նախագահը իրավունք ունի ներկայացնել ցանկացած թեկնածու և ներկայացնել մի քանի անգամ։ Խնդիր չեմ տեսնում»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը