ՀՀ ոստիկանության ՁՊՎ-ից Մալաքյան եղբայրներն ազատ արձակվեցին։ Լրագրողների հետ զրույցում նրանք նշեցին, որ այս պահին դեպքի վերաբերյալ ոչինչ չեն կարող ասել։
«Նոր ենք դուրս եկել, շատ բան հիմա չենք կարող ասել։ Ուզում ենք շնորհակալություն հայտնել բոլորին. Ֆեդերացիային եւ մյուս անձանց, որոնք իրենց զորակցություն են հայտնել։ Գիտենք, որ շատերն են իրենց զորկացությունը հայտնել»,- ասացին նրանք։
Անդրադառնալով ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպին՝ եղբայրները նշեցին. «Ինչը վերաբերում է դեպքին, դրա մասին ընթացքում բոլորդ էլ կիմանաք՝ ոնց ու ինչ է եղել։ Մեր վրա է հետքերը, որի մասին կխոսենք հետո»։
Հարցին՝ արդյոք իրենք ոստիկաններին հարվածե՞լ են, Մալաքյաններն ասացին՝ ոչ։
ՁՊՎ-ի դիմաց մեկ տասնյակից ավելի քաղաքացիներ էին հավաքվել՝ դիմավորելու Մալաքյան եղբայրներին։ Այստեղ էր նաեւ Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Վահագն Մինասյանը, «Արարատի» ֆուտբոլիստներ Հրայր Մկոյանը, Դավիթ Մանոյանը, Արտակ Եդիգարյանը եւ թիմի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը: ՁՊՎ-ի դիմաց էր նաեւ «Փյունիկի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը