02 09 2020

Սանասարյանի կողմից երեխային վրաերթի ենթարկելու գործի քննությունը կվերսկսվի

Սանասարյանի կողմից երեխային վրաերթի ենթարկելու գործի քննությունը կվերսկսվի

ՊՎԾ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի կողմից երեխային վրաերթի ենթարկելու վերաբերյալ քրեական գործի քննությունը վերսկսվելու է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Քիչ առաջ դատավոր Ա.Մաթեւոսյանը բավարարեց իմ բողոքը՝ Դ.Սանասարյանի կողմից երեխային վրաերթի ենթարկելու վերաբերյալ քրեական գործը կարճելու քննիչի որոշման դեմ:

Գործի քննությունը կվերսկսի»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանի կողմից երեխային վրաերթի ենթարկելու մասին ծնողը հաղորդում էր ներկայացրել ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննիչին։  Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխայի վրաերթի ենթարկելու առերեւույթ դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը):

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ