Օգոստոսի 22-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամները հանդիպում են Էդգար Շաթիրյանի հետ, որը լինելու է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուն՝ կառավարության առաջարկով:
Հիշեցնենք, որ ՍԴ դատավորի կառավարության նախկին թեկնածու Վահրամ Ավետիսյանը իշխանական ֆրոկացիայի հետ հանդիպումից հետո հրաժարվել էր իր թեկնածությունից:
Լրագրողների հետ զրույցում Էդգար Շաթիրյանը հրաժարվեց գնահատական հայտնելուց ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը