01 08 2020

Ինչ է որոշվել. Մանրամասներ՝ դատավորների ընդհանուր ժողովից

Ինչ է որոշվել. Մանրամասներ՝ դատավորների ընդհանուր ժողովից

Դատավորների հերթական ընդհանուր ժողովում, որը տեղի ունեցավ հուլիսի 31-ին, Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամներ են ընտրվել:

Մասնավորապես, դատավոր չհանդիսացող անդամներ են ընտրվել հետեւյալ անձինք՝

Սյուզաննա Սողոմոնյան ՝ 4 տարով,

Դավիթ Հակոբյան՝ 3 տարով,

դատավոր հանդիսացող անդամներ՝

1) Վճռաբեկ դատարանի դատավոր Ելիզավետա Դանիելյան,

2) Վերաքննիչ դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյան,

3) Առաջին ատյանի դատարանի դատավորներ

Արման Հովհանիսյան, Հովիկ Շահնազարյան, Մերի Համբարձումյան, Լիլիթ Կատվալյան:

Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամներ են ընտրվել՝

դատավոր չհանդիսացող անդամներ՝

Աշխեն Ղարսլյան, Անահիտ Մանասյան,

դատավոր հանդիսացող անդամներ՝

1) Վճռաբեկ դատարանի դատավոր Մամիկոն Դրմեյան,

2) Վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյան,

3) Առաջին ատյանի դատարանի դատավոր Գոռ Թորոսյան:

Ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամներ են ընտրվել

դատավոր չհանդիսացող անդամներ՝ Գաբրիել Պետրոսյան, Հասմիկ Հարությունյան,

դատավոր հանդիսացող անդամներ՝

1) ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Համլետ Ասատրյան,

2) Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Մարգարիտա Հարթենյան և Նորա Կարապետյան,

3) Առաջին ատյանի դատարանի դատավորներ Արթուր Ստեփանյան և Ջոն Հայրապետյան:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ