31 07 2020

Ինձ համար ոչինչ չի փոխվել. դատավոր Մխիթար Պապոյան



Երբևէ, թե՛ նախկին իշխանությունների, թե՛ ներկայիս իշխանությունների օրոք իմ նկատմամբ ճնշումներ չեն եղել և չեն էլ կարող լինել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց դատավոր Մխիթար Պապոյանը՝ անդրադառնալով հարցին, թե վերջին երկու տարում քաղաքական իշխանության կողմից իր վարույթում գտնվող գործերի միջամտության փորձ կամ դատավորի նկատմամբ ճնշում զգացե՞լ է, կարող է համեմատել նախկինի հետ:

«Իր նկատմամբ ճնշումները հենց ինքը՝ դատավորն է թույլ տալիս, ճնշումները պայմանավորված են դատավորի վարքագծով: Եթե դատավորն իրեն կարողանում է այնպես դրսևորել, որ իրեն նման ճնշումների չենթարկեն, որևէ մեկը չի ենթարկի: Ինձ համար ոչինչ չի փոխվել, ես ինչպես աշխատել եմ, նույն ձևով շարունակում եմ աշխատել: Երբ ինձ մոտ ինչ-որ բան կփոխվի, դա կլինի ինձ համար վերջին աշխատանքային օր»,-ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ