Մոսկվայի տարբեր շրջանների դատարանները ձերբակալել են հուլիս 24-ին հայերի և ադրբեջանցիների միջև բախումների 15 մասնակցի: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը հայտնել են մայրաքաղաքի դատարանների մամուլի ծառայությունները։
«Նիկուլինյան դատարանը 7 հայաստանցու համար որպես խափանման միջոց է ընտրել կալանքը։ Նրանք մեղադրվում են ՔՕ 213 -րդ հոդվածի 2-րդ մասով («խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից»)»,-ասված է հայտարարության մեջ։
Մոսկվայի Տրոիցկի դատարանում հայտնել են նույն հոդվածով Ադրբեջանից չորս քաղաքացիների ձերբակալման մասին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ այդ երկրի 4 բնակիչներ ձերբակալվել են Կուզմինի շրջանային դատարանի կողմից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը