Այդ գույքի և հաշիվների օրինականությունը որևէ մեկի մոտ կասկած չի կարող առաջացնել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 28-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատական նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Շատ է խոսվել ապօրինի գույքի ձեռքբերման մասին։ Հիմա մենք քննարկում ենք իմ գույքի և հաշիվների կալանքի հարցը, մեկ տուն է, որ ստացել եմ պետության կողմից, և երկու բանկային հաշիվներ են, որոնց բոլոր փոխանցումներն արվել են մեկ աղբյուրից՝ ԱՖԿ «Սիստեմա»-ից, որտեղ ես աշխատում եմ։ Այդ գույքի և հաշիվների օրինականությունը որևէ մեկի մոտ կասկած չի կարող առաջացնել և դուք ունեք նաև նյութերը»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը