Մոսկվայում դատարանը ձերբակալել է հայերի հետ զանգվածային ծեծկռտուքին մասնակցած 4-րդ ադրբեջանցուն։ Այս մասին հայտնել է РИА Новости-ն։
Գիյասով Ժդեյխունի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանքը՝ մինչեւ սեպտեմբերի 24-ը:
Ավելի վաղ ձերբակալվել էին ծեծկռտուքի 3 մասնակիցները: Բոլոր նրանց մեղսագրվում է խուլիգանության մեջ մեղադրանքը: Ավելի վաղ՝ հուլիսի 24-ի գիշերը, Մարյինո շրջանում մի քանի կոնֆլիկտ է տեղի ունեցել: Ծեծկռտուքներից մեկի ժամանակ մեկ տղամարդ է տուժել, անհայտ անձինք կոտրել են սրճարանի ապակիները, այցելուներից մեկը վնասվածք է ստացել: Ոստիկանության բաժիններ է տեղափոխվել ավելի քան 30 մարդ: Ոստիկանները վարչական պատասխաանտվության են ենթարկել ՌԴ օրենսգրքի 20․1 հոդվածով՝ «Մանր խուլիգանություն»։ Բացի այդ, քրեական գործեր են հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի 213-րդ («Խուլիգանություն») եւ 162-րդ («Ավազակային գործողություններ») հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը