27 07 2020

Սա հանցագործություն է․ հերիք է լայվերով որոշումներ կայացնեք․ Զարուհի Փոստանջյան



Հայաստանի Հանրապետությունում գործող կարգի համաձայն` դիմորդները տարիներ շարունակ հնարավորություն են ունեցել դիմելու տարբեր ֆակուլտետների, տարբեր բաժինների համար, և ստանալով բարձր միավորներ` կարող էին անցնել իրենց դիմած որևիցե բաժին՝ անկախ նրանից, թե առաջին հայտով որն էին նշել,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց փաստաբան Զարուհի Փոստանջյանը։

Ըստ նրա, առ այսօր էլ այդ հին կարգը շարունակում է գործել։ Նա նկատեց, որ կառավարությունը ուժը կորցրած չի ճանաչել նորմատիվ իրավական ակտերը, և մայիսի 21-ին ընդունել է որոշում, որով փոխել է ընդունելության կարգը։

«Այստեղ է ամբողջ խնդիրը, որովհետև կառավարությունը նման իրավասություն չուներ։ Ցանկացած դեպքում՝ կառավարությունը պետք է ընդունի որոշում, այսինքն՝ նորմատիվ իրավական ակտ, այդ որոշումը պետք է համապատասխանի Սահմանադրությանը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին։ Այսինքն՝ պետք է անցկացվեր պետաիրավական փորձաքննություն, որի հիման վրա պետք է տրվեր եզրակացություն՝ արդյոք այդ կարգը, որ կառավարությունը պատրաստվում էր ընդունել կարո՞ղ է հակասության մեջ լինել այլ նորմատիվ իրավական նորմերի հետ, թե՞ ոչ, և Սահմանադրության հետ»,- ասաց Փոստանջյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ