25 07 2020

Նախաձեռնելու ենք իրավական ընթացակարգեր դիմորդների խնդրի կարգավորման համար․ Կոչուբաև

Նախաձեռնելու ենք իրավական ընթացակարգեր դիմորդների խնդրի կարգավորման համար․ Կոչուբաև

Կոնտրա Լեգեմ փաստաբանական գրասենյակը ստանձնել է այս օրերին պայքարի մարտադաշտ դուրս եկած պատանի-դիմորդների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը: Այս մասին տեղեկացնում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

«Հարգելի՜ հայրենակիցներ,

Հայտնում ենք, որ Կոնտրա Լեգեմ փաստաբանական գրասենյակը ստանձնել է այս օրերին պայքարի մարտադաշտ դուրս եկած պատանի-դիմորդների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը:

Վերահաստատելով մեր պատասխանատվությունը գալիք սերունդների առջև, արձանագրելով, որ կրթություն ստանալու իրավունքը ՀՀ-ում սահմանադրորեն երաշխավորված է, ծայրահեղ անընդունելի համարելով դիմորդների կրթության իրավունքի ոտնահարման փորձերը` մենք հայտարարում ենք մեր հանձնառությունը լծվել դիմորդների խնդիրների կարգավորմանը:
Միաժամանակ, կոչ ենք անում ՀՀ իշխանություններին տալ խնդրին լուծում, ռեաբիլիտացնել հակաիրավական ակտից տուժած դիմորդներին և զերծ մնալ իրավիճակը սրող քայլերից: Մենք նախաձեռնելու ենք ներպետական և միջազգային-իրավական ընթացակարգեր խնդրին կարգավորում տալու նպատակով: Սակայն, ՀՀ-ն կարող է ինքնուրույն, առանց այդ ընթացակարգերի գտնել խնդրի լուծումը: Այս առումով, մենք բաց ենք կառուցողական քննարկումների համար, մեր գլխադասային առաքելությունը դիմորդների խախտված իրավունքների արձանագրումը և դրա հետևանքների վերացումն է:

Մեր հետագա անելիքների, դատաիրավական ընթացակարգերի ծրագրային զեկուցումով առաջիկայում հանդես կգանք:
Հարգանքով` Պահանջատեր-դիմորդ շարժման իրավաբանական թիմ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ