24 07 2020

ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարը պատրաստ է աշխատել հայ և ադրբեջանցի օմբուդսմենների հետ

ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարը պատրաստ է աշխատել հայ և ադրբեջանցի օմբուդսմենների հետ

Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան պատրաստ է համագործակցել Ադրբեջանի եւ Հայաստանի օմբուդսմեններ Սաբինա Ալիեւայի եւ Արման Թաթոյանի հետ՝ երկու ժողովուրդների միջեւ հակամարտությունները լուծելու համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռուսաստանի օմբուդսմենի մամուլի ծառայությանը:

«Ես ծայրաստիճան անհանգստացած եմ Մոսկվա քաղաքում ադրբեջանցի եւ հայ ժողովուրդների ներկայացուցիչների միջեւ սկսված անկարգություններով, որոնց մասին հայտնի է դարձել լրատվամիջոցների 2020 թվականի հուլիսի 24-ի մոնիթորինգից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Մոսկալկովան նշել է, որ ատելության տարածումը եւ էթնիկ պատկանելության հողի վրա ֆիզիկական բռնությունն անընդունելի է ցանկացած քաղաքակիրթ հասարակությունում, խաթարում է կնքված մարդու իրավունքների ու ազատությունների միջազգային ունիվերսալ եւ կրոնական ակտերի հիմքերը, եւ կարող է հանգեցնել դրանց զանգվածային ոտնահարման եւ չվերականգնվող կորուստների»։

«Կոչ եմ անում կոնֆլիկտի բոլոր մասնակիցներին գոյություն ունեցող իրավական մեխանիզմերի շրջանակում գտնել ծագած խնդիրների լուծումը, ինչպես նաեւ հայտնում եմ պատրաստակամություն իմ գործընկերների՝ Ադրբեջանի Հանրապետության Մարդու իրավունքների հարցում լիազորված Ս․Ալիեւայի եւ Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ա․Թաթոյանի հետ ձեռնարկել միջոցներ իրենց հայրենակիցների իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու համար»,-հավելել է օմբուդսմենը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ